Մեքսիկական ծոցում նավթի հետքը հասել է մոտ 250 կմ մակերեսի, բրիտանական BP ընկերության հարթակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
ԶԼՄ-ները նշում են, որ փրկարարները դադարեցրել են 11 բանվորների որոնումները, քանի որ շանսեր չկան, որ նրանք կենդանի են մնացել: Եթե վթարի վայրով անցնող նավերն անսովոր ինչ-որ բան տեսնեն, որոնումները կվերսկսվեն, հայտարարել է ԱՄՆ ափամերձ պարեկային ծառայությունը:
Ինչպես հաղորդել են BP-ի ներկայացուցիչները, այժմ նավթահետքը շարժվում է ԱՄՆ ծովափի ուղղությամբ: Այն գտնվում է Վենիզս քաղաքից 68 կմ հեռավորության վրա: BP-ի մասնագետները փորձում են ցնդեցնել նավթը՝ հատուկ քիմիկատների միջոցով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, Նոր Օռլեանից 210 կմ հեռավորության վրա գտնվող հարթակում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 20-ին: Շուտով այն խորտակվել է: Ասյօրվա դրությամբ անհետ կորած են համարվում 11 հոգի: 17 մարդ վնասվածքներ են ստացել:




























