Այսօր` ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 9-ից մինչև 22-ը կփոխադրվեն անվճար: Նրանց սպասող ավտոբուսները կուղղվեն հետևյալ երթուղիներով.
Թիվ 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ:
Թիվ 2 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ — Աթենքի փող. — Հաղթանակի կամուրջ — Մաշտոցի պողոտա — Կորյունի — Աբովյան փողոցներ — մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան — Մոսկովյան — Սարյան փողոցներ — Մաշտոցի պողոտա — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — «Հրազդան» մարզադաշտ:
Թիվ 3 երթուղի- «Հրազդան» մարզադաշտ — Ծիծեռնակաբերդի խճ. — Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի «Բարեկամության» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:




























