Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր` ապրիլի 24-ին երթ է անցկացրել դեպի «Ծիծեռնակաբերդի» բարձունք:
Ընդդիմության առաջնորդներն ու համակիրները մեծ բազմությամբ Սարյանի արձանի մերձակայքից ժամը 12-ին մոտ Բաղրամյանի պողոտայով եւ Կիեւյան փողոցով շարժվել են դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ընդդիմության երթն առաջնորդել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկա էին նաեւ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող կուսակցությունների առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք:
Ընդդիմության ներկայացուցիչները լռելյայն երթ են արել, «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում ծաղկեպսակ տեղադրել ի հիշատակ միլիոնուկես անմեղ զոհերի:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի շարունակ Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացնում դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:




























