Ստամբուլում գտնվող հայկական «Ակոս» թերթի խմբագրության առջեւ այսօր` ապրիլի 24-ին հավաքված բազմությունը հարգել է 1915-ի զոհված հայերի հիշատակը:
«Ակոս»-ի խմբագրության դեմ իրականացվող միջոցառումը կազմակերպել էր Թուրքիայի «Հալածյալների սոցիալիստական պլատֆորմը»: Հիշյալ պլատֆորմի անունից հայտարարությամբ է հանդես եկել Էրսին Սեդեֆօղլուն:
«1915-ի ապրիլի 24-ը հայ ժողովրդի մեծ ողբերգությունը խորհրդանշող ամսաթիվ է: Չնայած 95 տարի է անցել, սակայն այն չի մոռացվել: Պետության կողմից կազմակերպված համակարգված բռնագաղթի ընթացքում 1 միլիոն հայ տեղահանվել է, 800 հազարն էլ` մահացել են»,-նշել է Էրսին Սեդեֆօղլուն:
Ելույթից հետո հավաքվածները «Ակոս»-ի խմբագրության մուտքի մոտ մեխակներ են դրել եւ հեռացել:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ինչ-որ կերպ հիշատակում են ապրիլի 24-ը:




























