Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Մարի Յովանովիչն անդրադարձել է այսօր` ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթին եւ նրա կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու հանավականությանը: «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ինքնուրույն որոշի` ասել „ցեղասպանություն“ բառը, թե` ոչ»,- ասել է նա Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ինքը չի կարող կանխորոշել իր երկրի ղեկավարի որոշումը:
Մ. Յովանովիչը դատապարտել է 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացված ոճրագործությունը և կարեկցանք հայտնել հայ ժողովրդին, սակայն, բնականաբար, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպաններից Ջոն Էվանսը օգտագործել էր «ցեղասպանություն» բառը, որի համար հետ էր կանչվել պետդեպարտամենտի կողմից:




























