Ավստրիայի գործող նախագահ Հայնց Ֆիշերն իր պաշտոնին կմնա եւս 6 տարի: Այսպիսին են ընտրությունների արդյունքները, որ կայացել են ապրիլի 25-ին: Ֆիշերին աջակցել է ընտրողների 80 տոկոսը:
Ֆիշերի հիմնական մրցակիցները՝ Ազատության կուսակցությունից եւ Քրիստոնեական կուսակցությունից, ստացել են ձայների համապատասխանաբար՝ 15 եւ 5 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն արդեն հայտնել է, որ Հայնց Ֆիշերին աջակցել է երկրի բնակչության կեսից էլ պակասը, քանի որ ընտրություններին մասնակցել է ընդամենը ընտրողների 48 տոկոսը, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ավստրիայում նախագահը, որն ընտրվում է 6 տարի ժամկետով, հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ: Գործադիր իշխանությունը ղեկավարում է դաշնային կանցլերը:




























