Ապրիլի 26-ին հիշում են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի զոհերին: Այդ կապակցությամբ Մոսկվայի Միտինյան գերեզմանատանը կայաանլու է հանրահավաք Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարության, Ռուսաստանում Ուկրաինայի եւ Բելառուսի դեսպանների, նաեւ «Չեռնոբիլ-Ռուսաստան» միության անդամների մասնակցությամբ:

Բելառուսի մայրաքաղաքում զանգվածային երթ է կայանալու, իսկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է այցելել ՉԱԷԿ եւ ծաղիկներ դնել վթարի հետեւանքները վերացնելու համար զոհված անձանց հուշարձանին:

ՉԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել 1986թ. ապրիլի 26-ին: Ռադիոակտիվ աղտոտման ենթարկվեց 200 հազ.քմ տարածք ողջ Եվրոպայում, որի 70 տոկոսը՝ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում:

ԽՍՀՄ օպերատիվ խումբը, որի կորիզը կազմում էր հայկական պատվիրակությունը, ղեկավարում էր գեներալ-մայոր Լեւ Մելքոնովը: Խմբի կազմում էին գնդապետներ Գրիգորի Բաղյանը, Ֆելիքս Ավետիսյանը եւ փոխգնդապետ Վլադիմիր Սոկոլյանը: Հետեւանքները վերացնելուն մասնակցում էր 600 հազար մարդ, բայց զոհվածների թիվը հնարավոր չէ հաշվել:

Հայաստանից մասնակցած երեք հազար անձանցից այսօր կենդանի են մնացել երկու հազարից էլ քիչ անձինք: