Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին, ժամը 15-ին Որոտան գյուղի բնակիչ Ս. Ամիրխանյանից ստացված ահազանգի համաձայն` Որոտան գետի ափին գտնվող եղեգնուտում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի և ոստիկանության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 39-ամյա Արթուր Գրիգորյանի` գազանների կողմից հոշոտված դին: