ԵԱՀԿ գործող նախագահի մանդատով, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու շփման գծում ապրիլի 27-ին տեղի է ունենալու հերթական դիտարկումը: Այս անգամ այն անցկացվելու է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ֆարաջլի գյուղի մոտակայքում:

Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Վլադիմիր Չոնտուլովը եւ Իմրե Պալատինուսը, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Կին, Անտալ Շչեդրիչը եւ Ուիլյամ Փրայրը: