«ԲԱՄՕ» ընկերությունների խումբը Սոչիի միութենական հանրապետությունների հրապարակում կկառուցի ինը հարկանի, «չորս աստղ» կարգի, «Հայաստանի քարեր» անունը կրող հյուրանոցային համալիր` հայկական ոճով և 126 մլն. եվրո արժողությամբ։

Նախագիծը, որում ընկերությունը մտադիր է ներդնել իր սեփական ու փոխառու միջոցները, նախատեսվում է ավարտել 2012 թվականին։

Հյուրանոցը կառուցվելու է վարձակալված 1,5 հա տարածքի վրա: Այն կունենա 500 համար, իսկ հյուրանոցի ընդհանուր մակերեսը կկազմի մոտ 44 հազար քառ. մետր։ Շենքը կկառուցվի այնպես, որ այցելուները մի կողմից կտեսնեն լեռը, իսկ մյուս կողմից՝ հյուրանոցը։ Այդ համալիրում կլինեն ոչ միայն ռեստորաններ ու սպորտային դահլիճներ, այլև մատուռ։

«Հայաստանի քարեր» նախագիծը լավագույնն է ճանաչվել Ռուսաստանից, Հայաստանից ու Ֆրանսիայից հայտեր ներկայացրած 27 մասնակիցների մրցույթում, որի նպատակը նոր տեխնոլոգիաներ ու գործառնություններ զուգակցող ճարտարապետական լուծում տալն էր։