Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքների վերացումը կարող է երկու-երեք ամիս տեւել: Այդ մասին հայտարարել է բրիտանական նավթային British Petroleum ընկերության ղեկավար Թոնի Հեյվորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, վկայակոչելով ընկերության հռչակագիրը, British Petroleum-ը կվճարի ոչ միայն մաքրման ծախսերը, այլեւ կփոխհատուցի վնասները, որ կրել են անձինք կամ կազմակերպությունները նավթի արտահոսքի պատճառով: Որոշ տվյալնեով, շրջանի մաքրումը կարող է արժենալ 2-ից 3 միլիարդ դոլար:

BP-ի նավթահորը՝ Deepwater Horizon-ը խորտակվել էր Լուիզիանա նահանգի մոտ՝ ապրիլի 22-ին 36-ժամանոց հրդեհից հետո: ԱՄՆ վթարային ծառայությունները սկսել են նավթային հետքի վերահսկվող այրումը:

Այժմ հետքը հասել է Լուիզիանայի ափի մոտ եւ մոտենում է Ֆլորիդայի եւ Ալաբամայի ափերին: