Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը։ Կամա Չինենը մահացել է իր 115-ամյակից մեկ շաբաթ առաջ Օկինավայի տարեցների տանը։

Պաշտոնական տվյալներով, Կաման, ով իգական սեռի ներկայացուցիչ է, ծնվել է 1895 թվականին Ճապոնիայում, սակայն աշխարհի ամենատարեց մարդու կարգավիճակը ստացել է միայն անցած աշնանը, երբ ԱՄՆ-ում 116 տարեկանում մահացավ Գերտրուդ Բեյնսը։ Այսպիսով РБК-ի տվյալներով, այսօր աշխարհի ամենտարեց մարդը համարվում է 114-ամյա ֆրանսուհի Էժենի Բլանշարը։