NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Monde»-ում հրապարակված խմբագրական հոդվածը:
Առաջին անգամ ապրիլի 23-ին «ցավակցություններ» հայտնելով 1915թ.-ի կոտորածների հայ զոհերի հարազատներին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական քայլ կատարեց, որը պետք չէ թերագնահատել: Առաջին անգամ ցեղասպանության 99-ամյա տարելիցի նախօրեին թուրքական պետությունն իր քաղաքական առաջնորդի միջոցով ճանաչեց հայկական ողբերգության իսկությունը՝ հավաստիացնելով, որ ցավակցում է զոհերի հետնորդների տառապանքներին:
Այդ կերպ սա ներառվում է խորհրդանշական համեստ քայլերի շրջանակում, որոնք ձեռնարկվում են կառավարության կողմից Արդարության եւ զարգացման կուսակցության գլխավորությամբ՝ կտրվելով քեմալականների քաղաքական ժառանգությունից, որոնք կտրականապես դեմ էին Օսմանայն կայսրության վերջին տարիների ողբերհության զանգվածային ճանաչման ցանկացած ձեւի:
Սակայն լավ հաշվարկված այս քայլը առաջ չի կարող դիտվել որպես 1915թ.-ի ցեղասպանության թեկուզ թաքնված ճանաչում: Ի վերջո այն հայերին դարձնում է հանցագործության զոհ առանց հանցագործների: Էրդողանը զգուշորեն խուսափում էր նշել օսմանյան զինվորների պատասխանատվության մասին սպանություններում, որոնց հետեւանքով մոտ մեկ միլիոն մարդ էր զոհվել: Բացի այդ, Թուրքիայի պետական ապարատի վերնախավի կողմից ծրագրված, կազմակերպված եւ իրականացված ոչնչացումը բացակայում է պաշտոնական դիսկուրսում:
Նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսու Օլանդը չխաբվեցին: Ապրիլի 24-ին երկուսն էլ ողջունեցին «կատարված քայլը», սակայն շարունակեցին կոչ անել վերջնականապես ճանաչել ցեղասպանությունը: Ֆրանսիան առաջ չի գնա. 2011թ.-ի դեկտեմբերի 22-ին Սահմանադրական խորհրդի կողմից օրենքի չեղյալ հայտարարումից հետո Փարիզը կարծես հրաժարվել է ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումից:
Իր հայտարարության մեջ Թուրքիայի վարչապետը ռազմավարական «հարված» հասցրեց, որը նվազեցնում էր հայկական սփյուռքի եւ արեւմտյան շատ երկրնրերի կողմից ճանաչման մասին պահանջների դիվանագիտական չափը: Այնուամենայնիվ, Էրդողանը, հնարավոր է, նոր զենք տվեց ընդդիմադիրներին, մտավորականներին եւ մարդու իրավունքների վերաբերյալ ակտիվիստներին, որոնք աշխատում են Թուրքիայի կողմից իր պատմության մութ գոտիների ընդունման ուղղությամբ: Իրականում նա նոր լեգիտիմություն տվեց նրանց, ովքեր ցանկանում են հրապարակայնություն տալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մեջ թուրքական պետության ճնշող պատասխանատվության հարցին: Կամա, թե ակամա Թուրքիան պետք է ճանաչի:

























