Մայիսի 5-ին ժամը 20-ին, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Նիգերիայի նախագահ Ումարու Յար Ադուան: Նա մահացել է իր Ասո Ռոք վիլլայում։ Այս մասին հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Օլուսեգուն Ադենիյի հայտարարությանը։
Նախագահի մահվան կապակցությամբ երկրում հայտարարվել է 7-օրյա սուգ: Հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ մինչ նախագահական նոր ընտրություններ նախագահի պարտականությունները կստանձնի Գուդլակ Ջոնաթանը, ով Ադուայի հիվանդության ժամանակ կատարում էր նախագահի պարտականությունները: Նախագահի ընտրությունը տեղի կունենա 2011 թ. ապրիլին:




























