Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արդեն ավարտվում են սահմանադրական բարեփոխումների ընդունման համար նախատեսվող հանրաքվեի պատրաստությունները:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության համաժողովից հետո խորհրդարանի այգում պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը հույս է հայտնել, որ այսօր` մայիսի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական բարեփոխումների վերջին կետի քվեարկությունը եւս խորհրդարանում առանց խոչընդոտի կանցնի, եւ այն կվավերացվի:
Նշենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե 1980թ.-ի ռազմական հեղաշրջումից հետո ընդունված Սահմանադրությունը չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին եւ իր կուսակցության հետ համատեղ խորհրդարանին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների փաթեթ:




























