Մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի 20-րդ տարեդարձը լրացավ: Տարեթիվը տարբեր երկրներ են նշել, թեկուզեւ` տարբեր ձեւերով: Այս մասին «Նեզավիսիմայա գազետայում» «Ղարաբաղյան հակամարտության նոր ճակատը» վերտառությամբ հրապարակված հովածի հեղինակ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դեսպան, ռուսական դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովն է նշում:

Ներկայացնում ենք հոդվածի ողջ տեքստը.

Մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի 20-րդ տարեդարձը լրացավ: Տարեթիվը տարբեր երկրներ են նշել, թեկուզեւ` տարբեր ձեւերով: Անգամ բանակցային գործընթացը կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չհանդիսացող Անգլիայում են նշել: Ամենից քիչ` Ադրբեջանում: Պարտությամբ ավարտելով 1991-1994թթ. պատերազմը, պաշտոնական Բաքուն հակված չէ գնահատել, թե քանի հազար արդբեջանցիների կյանք է փրկվել հրադադարի արդյունքում: Նույնիսկ դրա անժամկետ հանգամանքն ընդունելու հակվածություն չի նկատվում. բազմաթիվ հայտարարություններ են հնչեցվել առ այն, որ ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ` դրա առաջին փուլը միայն:

Հիշյալ տարեդարձին ընդառաջ Բաքուն նոր` ներքին ճակատ է բացել: Ողջ երկրով մեկ ԼՂ խնդրի հարցում երկրի իշխանությունների կողմից ուղղորդվող ուժային քաղաքականությանը 100 տոկոսով հավանություն չտվող եւ իրենց մեջ «ժողովրդական դիվանագիտությամբ»` նախագահի կողմից վաղուց արդեն մշտական թշնամու կարգավիճակին դասված հայերի հետ ուղիղ շփումների հաստատմամբ զբաղվելու համարձակություն գտած գործիչների զտումներ են սկսվել:

Իշխանությունները նախ ադրբեջանցի վերլուծաբան եւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի` Թուրքիայից արտաքսումը եւ հայրենիքում ձերբակալումը նախաձեռնեցին` պետական դավաճանության մեղադրանքով, իսկ այնուհետեւ էլ հայտնի եւ փորձառու իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններից մեկի` «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու` քաղաքագետ եւ պատմաբան Արիֆ Յունիսի նկատմամբ հետապնդումները սկսվեցին:

Բաքվի կերբերոսներին չկանգնեցրեց նույնիսկ այն, որ ընթացիկ տարվա մայիսի 14-ից Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունն է ստանձնել, այսինքն` դեռեւս կես տարի հիշյալ կազմակերպության գործունեության համատեքստում առաջնորդի դերակատարում է ունենալու: Ինչպես քաղաքական գործիչներից մեկն է արտահայտվել, Բաքուն «47 երկիր է ղեկավարելու»: Սակայն այդ ղեկավարը հաշվի չի առել, որ Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն իր գլխավոր նպատակներից մեկն է համարում: Ի՞նչ օրինակ է Բաքուն ծառայում ԵԽ անդամ-երկրների համար: Ճիշտ է` այս պարագայում դեպքը ոչ առաջինն է, եւ ոչ էլ` վերջինը: Ադրբեջանը վաղուց արդեն տվյալ հարցի շուրջ ուշադրություն գրավում:

Խոսքը ոչ միայն գերեւարված անձանց արժանիքների կամ «արարքների» մասին է: Հարվածն նպատակ ունի կանխել ինքնուրույն դատողությունները բարդագույն, դեռեւս չկարգավորված հակամարտության մասին, որը պահանջում է երկու ժողովուրդների միջեւ դիմակայության, թշնամության ու ատելության հաղթահարում, որը ներարկում են կառավարիչները:

Ինչ վերաբերում է  հենց բռնության ենթարկվող մարդկանց, ինչ անյքան էլ ձեռնտու չէ հանդես գալ նրանց պաշտպանությամբ, նրանցից յուրաքանչյուրի հետ, մասնավոր հանդիպումներում եւ հրապարակավ բազմաթիվ անգամ վիճաբանել ենք ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ խնդիրների շուրջ: Օրինակ, Ռաուֆ Միրկադիրովի հոդվածներում հարձակումներ են եղել Ռուսաստանի դեմ, բայց հիմա խոսքը դրա մասին չէ:

Ակնհայտ է Հարավային Կովկասում լուրջ հակամարտության կարգավորման կարեւոր ուղիներից մեկը՝ «ժողովրդական դիվանագիտությունը», երկու հարեւան ժողովուրդների միջեւ ուղիղ շփումները, հատկապես հրապարակային գործիչների եւ մտավորականների, լրագրողների եւ քաղաքագետների միջեւ, խեղդելու փորձերը:

Կողմերի դիրքորոշման մեղմացումը, այս հակամարտությունում փոխզիջումների որոնումը՝ ոչ  պաշտոնական շփումների ընդլայնման արդյունքում բնավ էլ Բաքվի շահերից չի բխում: Միանգամայն հակառակը, իր քաղաքականությամբ, որը հայտնի է  որպես կացնային, եւ ոչ միայն Սաֆարովի «սխրանքի համար» (ադրբեջանցի սպա, ով կացնահարել էր քնած հայ սպային ՆԱՏՕ-ի` Բուդապեշտում անցկացվող դասընթացների ժամանակ - «ՆԳ»):

Կա եւս մի բան, ինչին մենք վարժվել ենք Ղարաբաղի գործերում. Ստի առատությունը: Լեյլա Յունուսի դեմ պահանջները խստացնելու համար նրան ներկայացնում են որպես պահեստազորի գնդապետ, թեեւ նա կոչում չունի էլ: Հիշում եմ դեռ Էլչիբեյի ժամանակներից,  որ նա պաշտպանության նախարարությունում ոչ թե ծառայում, այլ աշխատում էր որպես քաղաքացիական անձ: Ադրբեջանում նրա կազմած քաղբանտարկյալների ցուցակը ներկայացնում են որպես «ահաբեկիչների, հայրենիքի դավաճանների, անջատականների, կաշառակերների ցուցակ»: Բայց սա էլ նորություն չէ:

Իսկ ինչպե՞ս պետք է խելամիտ մարդիկ գնահատեն Բաքվի «իրավապահ» մարմինների էքտրավագանտ արարքները: Կալանքի թույլտվության բացակայությունը, զույգին չվերթից հանելը, ձերբակալվածների բազմաժամյա հարցաքննությունները, խուզարկությունները, ցուցադրական վիրավորանքները եւ նվաստացումները, սպառնալիքները, բուժօգնություն հատկացնելուց հրաժարվելը, Հայաստանի օգտին լրտեսության կասկածներն wւ անգամ մեղադրելը:

Ժամանակը չէ՞, որպեսզի հետո ուշ չլինի, ԵԽ նախարարների կոմիտեի նոր նախագահը Բրյուսելում էլ բարձրացնի այս հարցերը, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդու իրավունքներին: