NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ամերիկյան «Foreign Policy» թերթում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է  Հարիմանի կոլումբիական համալսարանի ասպիրանտ, Միջազգային ճգնաժամային խմբի ստաժոր Քեյսի Միշելը:

Նա երբեք նախատեսված չի եղել Խորհրդային Միության վերադարձի համար: Երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջին անգամ կոչ արեց Եվրասիական միություն, նա նախատեսում էր անհատական շահերով առանձին պետությունների խումբ, որոնք կմիավորվեն հանուն տնտեսական շահի: Մայիսի 29-ին Նազարբաեւը տեսավ այդ նպատակի իրականացումը:

Հետխորհրդային ռեինտեգրացիայի համար զանգվածային ջանքերի փոխարեն Եվրասիական միությունն արագ ձեւափոխվեց եւ բախվեց Պուտինի գործողություններին հետեւող պետությունների արգելափակմանը: Եթե ԵՏՄ-ի վերաբերյալ մտահոգությունները սկզբնապես տնտեսական էին, շահն ակնհայտ Մոսկվային էր պատկանում, ապա Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ Կրեմլի նեոիմպերիալիզմը վերադարձել է:

ԵՏՄ-ն աճելու հեռանկար ունի: Սակայն դա ճշմարտանման չէ: Նախքան ԵՏՄ-ի պաշտոնականացումը, նրա անդամները շահի վերաբերյալ կասկածներ ունեին: Ղազախստանը չկարողացավ սպասելի շահ ապահովել Մաքսային միության անդամակցությունից, իսկ ԵՏՄ-ն կշարունակի այդ միտումը: Ընթացիկ Մաքսային միության մասնակցությունը շարունակում է հետ պահել Ղազախստանին Համաշխարհային առեւտրական կազմակերպությունից: Միության հետ կապված տնտեսական խնդիրները խորանում են:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները ստվեր նետեցին Եվրասիական միության ձեւավորման վրա: Եթե Նազարբաեւը պատկերացնում էր, որ ԵՏՄ-ն հավասարների կոալիցիա կլինի, ապա Մոսկվայի նեոիմպերիալիզմը շարժիչ ուժ է թվում: «Հանկարծակի մտահոգությունները դադարեցին միայն տնտեսական լինելուց. Այժմ դրանք քաղաքական են»,- նշում է Գլազգոյի համալսարանի դասախոս Լուկա Անչեսկին:

Հայաստանում միության դեմ ուղղված ցույցեր տեղի ունեցան եւ, չնայած նրան, որ նա մեկն է այն երկրներից, որոնք պաշտպանում են Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան, Հայաստանը վերջերս տեսավ, թե ինչպես Մոսկվան կրկնապատկեց Ադրբեջան տանկերի մատակարարումը: Զարմանալի չէ, որ Հայաստանը որոշեց շարունակել բանակցությունները ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:

Որպեսզի ԵՏՄ-ն իսկապես  կարեւոր աշխարհաքաղաքական բեւեռ դառնա, անհրաժեշտ է Ուկրաինայի անդամակցությունը, որի արդյունաբերական զանգվածն ու 46 մլն բնակչությունը տնտեսական մեծ ուժ են ներկայացնում: Սակայն վերջին ամիսների ուկրաինական իրադարձությունները բացառեցին սա:

Ուկրաինայի դերը ԵՏՄ-ում կամ դրա բացակայությունը զուգահեռներ ունի մեկ այլ կառույցի հետ՝ Անկախ պետությունների համագործակցության հետ: ԱՊՀ-ն պետք է ԽՍՀՄ-ի տարածաշրջանային հետնորդը դառնար: Սակայն առանց Ուկրաինայի համպարփակ մասնակցության, որը պաշտոնապես լքեց խումբը այս ամսում: ԱՊՀ-ն լուսանկարվելու եւ ձեռքսեղմումների առիթ էր»: Հավանաբար նույնը կլինի նաեւ ԵՏՄ դեպքում: Միությունը հեռու կլինի նպատակներից, որոնք երբեմն ունեցել է Նազարբաեւը կամ Պուտինը: Խորհրդային Միության եւ Ռուսական կայսրության ուրվականները շրջապատում են ԵՏՄ-ն, սակայն կազմակերպությունն իր վրա կրելու է Կրեմլի անզորությունը: