Երեւանի օտարերկրացի հյուրերի ուշադրությունն առաջին հերթին գրավում է փողոցներում աղբի առկայությունը: Ամենուրեք պոլիէթիլենային փաթեթներ են, պլաստիկ շշեր, ծխախոտի տուրփեր, անսահման քանակությամբ ծխախոտի մնացորդներ: Մայրաքաղաքի ոստիկանության քաղաքապետարանն իր գործունեության բոլոր բնագավառներում հեռու է կատարելությունից: Այդ թվում նաեւ փողոցների եւ բակերի մաքրության հարցում(տես բակային աղբմանների լուսանկարները):
Սակայն, խոստովանենք, որ աղբի գծով իր ներդրումն է կատարում մեր քաղաքացիների մի մասը, որոնք քաղաքը չեն ընկալում որպես իրենց «հայրենի տուն»:
Օրինակ Րաֆֆու փողոցը՝ «Բանգլադեշի տոնավաճառի» եւ գյուղմթերքների շուկայի հարեւանությամբ, մարտադաշտի է նման: Զենքի փոխարեն ամենուրեք փաթեթներ են, ստվարաթղթից արկղեր, մրգեր ու բանջարեղեն, շուկայի այլ ատրիբուտներ: Այստեղ ջանք են գործադրել տեղի վերավաճառողները, գյուղմթերքների վաճառողները մարզերից: Անկյուններ կան բնակելի շրջաններում, ինչպես օրինակ Նուբարաշենի աղբանոցը:
Ասել, թե սա խիստ տեղական երեւույթ է, սխալ է: Մի շարք զարգացած եվրոպական երկրների մայրաքաղաքներում կարող ենք նմանատիպ պատկեր տեսնել աշխույժ փողոցներում ու հրապարակներում՝ հիմնականում անապահով շրջաններում, կամ այնտեղ, որտեղ շատ «զարգացող» երկրների միգրանտները: Սակայն ընդհանուր առմամբ փողոցների ու բակերի մաքրությունը նախանձելի է:
Մի երեւանցի իր պատշգամբ առջեւ «սեփականաշնորհել է ընդանուր հողի փոքր հատվածն» ու այնտեղ պտղատու ծառեր տնկել: Ստեղծել է փոքր այգի, ինչպիսիք շատ են քաղաքի փողոցներում: Իսկ տունը բարձրահարկ է, հարեւանները շաը են: «Այգեգործի» խոսքով ամեն Աստծո օր հարեւանները վերեւից աղբ են նետում: Սրա հետ հնարավոր կլիներ հաշտվել, եթե ոչ չարակամությունը: Հաճախ այնպիսի զազրելի իրեր են նետում, որոնց անգամ դիպչել են զզվելու, էլ ուր մնաց թե ուտել միրգը:





























