Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած բրիտանական պատվիրակությանը`Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:
Արցախի նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի ղեկավարը շնորհավորել է Քերոլայն Քոքսին Արցախ կատարած հոբելյանական 70-րդ այցի առթիվ եւ հույս հայտնել, որ բարոնուհին նույն եռանդով կշարունակի Արցախի հետ կապերի խորացմանը նվիրված իր առաքելությունը:
Հանդիպմանը, որին մասնակցում էր գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության եւ Արցախի ներքին կյանքին առնչվող հարցերի լայն շրջանակ:



























