Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով քիչ առաջ որոշում է կայացրել ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն ընդգրկել խորհրդարանի եկող շաբաթ սկսվող քառօրյայի օրակարգում:
Հանձնաժողովի 9 անդամներից օրինագծին կողմ են քվեարկել հանրապետականներ Արտակ Դավթյանը , Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանն ու Արման Սահակյանը: Օրինագիծը քառօրյայում ընդգրկելուն դեմ են քվեարկել «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ու «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը: Քննարկմանը ներկա չեն եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ անդամ Մարտունը Գրիգորյանն ու ու ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։



























