Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ հունվարի մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104,0 տոկոս տարվա կտրվածքով: Ընդ որում մայիսին գրանցվել է այս ցուցանիշի ամենաբարձր մակարդակն ամիսների կտրվածքով՝ 105,1 տոկոս:Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի խորհրդանշական աճը հունվար-մայիս ամիսներին(100,2 տոկոս) բացատրվում է առաջին եռամսյակում նկատվող անկմամբ:

Ցուցանիշին «չօգնեց» նույնիսկ արդյունաբերական արտադրանքի աճը 7,1 տոկոսով: Հավելենք, որ արդյունաբերական արտադրանքի գնի աճը նույն ժամանակաշրջանում կազմել է 7,9 տոկոս:Ազգային վիճակագրական ծառայության նախնական տեղեկությունների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում «առեւտրաշրջանառությունն»  աճել է 5,1 տոկոսով: Նկատենք, որ տվյալ «շրջանառության» մեջ ներառվում է նաեւ մեծածախ առեւտուրը, մեքենաների վաճառքը:Միայն այս թվի հիման վրա դժվար է եզրակացություն կատարել, ուստի դիտարկենք առաջիկա ժամանակահատվածի առավել մանրամասն ցուցանիշները: Այսպես, եթե մանրածախ ապրանքաշրջանառությունից դուրս հանենք վառելիքի վաճառքի շրջանառությունը, ապա ստացվում է, որ հունվար-ապրիլին ապրանքների վաճառքում անկում է նկատվել:ԱԱՀ-ի նույն նախնական տվյալների համաձայն՝ միջին ամսական նվազագույն աշխատավարձը 2,3 տոկոսով գերազանցում էր գնաճին:

Սակայն նկատենք, որ մեր իրականությունում աշխատավարձի աճի եւ գնաճի համեմատությունն այդքան էլ տեղին չէ:  Չէ որ մեզ մոտ միջին աշխատավարձն հեռու է եկամուտից, որն ապահովում է կյանքըմ այն ժամանակ, երբ գները չեն զիջում եվրոպականին:Սակայն ասել, թե մեր ժողովուրդն ամբողջապես աղքատ է, կնշանակի թերագնահատել հարուստ խավի ֆինանսական ներուժը: Չէ որ «բնակչության» կազմակերպած ներդրումներն աճել են բավական արագ տեմպերով: Ուստի անկումը մանրածախ ապրանքաշրջանառությունում, կարող ենք պայմանավորել բնակչության մեծ հատվածի վճարունակության վատթարացմամբ, ինչպես նաեւ արտագաղթով: