2009 թ-ի առաջին կիսամյակում արտասահմանից մասնավոր տրանսֆերտների ծավալը Հայաստանում անցյալ տարվա նմանատիպ ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվել է 32 տոկոսով կամ 222 միլիոն դոլարով։ Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց ուղարկվել է 446,7 միլիոն դոլար։ Տրանսֆերտների առյուծի բաժինը Ռուսաստանինն է՝ կազմելով բոլոր դրամային փոխանցումների ընդհանուր ծավալի մոտավորապես 84 տոկոսը, 4 տոկոսը մուտք է գործել ԱՄՆ-ից, իսկ Եվրոպայից մուտքագրվել է 2 տոկոսի չափով։ Մինչդեռ, Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան մուտք գործող մասնավոր տրանսֆերտների ծավալը եռակի կրճատվել է։