Օգոստոսի 6-ին, ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ 1987 թ. ծնված Դենիս Կ.-ին, 1986 թ. ծնված Ռոման Մոսինին, 1988 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ին, 1990 թ. ծնված Կիրիլ Մ.-ին, 1987 թ. ծնված Պավել Կ.-ին և 1989 թ. ծնված Ռոման Օ.-ին: Ռ.Մոսինը տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:


























