Վորոնեժի Ժելեզնոդորոժնիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել 22-ամյա Ալեքսանդր Չալենկային ՝ Հայաստանի մի քաղաքացու ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

«Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ 2008թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի քաղաքացին իր ծանոթուհուն տուն է ուղեկցել, երբ նրան է մոտեցել անչափահասների մի խումբ եւ սկսել դաժան ծեծի ենթարկել: Չալենկոն հանել է դանակը եւ մեջքից մի քանի հարված հասցրել հայաստանցուն: Հարձակվողները դրանից հետո փախուստի են դիմել, իսկ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց:

Երիտասադրին մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 111 (Ազգային հողի վրա դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) եւ դատարանը նրան դատապարտել է 4 տարի 10 ամիս ազատազրկման: