«Հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ինչպես նաեւ ԼՂ հարցում մեզ քննադատում են ինչ-որ բան կողմերի պարտադրելու մեջ, սակայն իրականում սա երկու երկրների միջեւ բանակցություններ են ու ԱՄՆ-ը կապ չունի, թե ինչի շուրջ համաձայնության կհասնեն կողմերը»,- այսօր Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, ով այս տարվա ընթացքում թողնելու է այդ պաշտոնը:
«Մենք միայն ցանկանում ենք, որ հայ-թուրքական սահմանը բաց լինի եւ փորձում ենք օգնել կողմերին որ այդ հարցում համաձայնության գան»,- ընդգծեց նա:
Այնուհետեւ խոսելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրների միջեւ կապի մասին, Բրայզան ասաց. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Ղարաբաղյան խնդրից առանձին գործընթաց է: Այս երկու գործընթացները ընթանում են տարբեր արագություններով եւ մեկում առաջընթացը կամ տեղաշարժը օգնում է մյուս գործընթացին»:




























