Հունիսի 15-ից մեկ օրով ջրազրկվելու է Շենգավիթ վարչական շրջանը:

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 15-ին ժամը 10-ից մինչեւ հունիսի 16-ը ժամը 10-ը կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Եռանկյունի եւ Գործարանային թաղամասերի, Արշակունյաց պողոտայի, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադեւոսյան, Մանթաշյան, Սեւանի, Մայիսի 9-ի, Չեխով, Մանանդյան, Թամանցիների, Մասիսի փողոցների, Արին-Բերդի փողոցի եւ նրբանցքների, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: