Բուենոս-Այրեսի օրենսդիր մարմինը որոշում է կայացրել հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը հռչակել պատմական հուշարձան:
Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը նման որոշումը շատ կարեւոր է որակել: «Մեզ համար կարեւոր է, որ համայնքը կարող է իր ձայնը տեղ հասցնել»,- ասել է նա:
«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ 1938 թվականին օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը ընդգրկվելու է Արգենտինայի մշակութային կարեւորագույն արժեքների ցանկի մեջ:




























