Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը Ամենայն հայոց կաթողիկոսին  ներկայացրել է իր հրաժարականը Հունաստանի Հայոց թեմի առաջնորդի եւ Հայրապետական Պատվիրակի պաշտոնից եւ վերադառնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին:

Ինչպես տեղեկացնում է Աթենքում լույս տեսնող «Հայաստան» թերթը, Ոսկան Սրբազանը ավելի քան 45 տարի ծառայել է արտասահմանում: Որպես հովիվ եւ ուսուցիչ ծառայել Հնդկաստանում, որպես առաջնորդական փոխանորդ  Ավստրալիայում, որպես թեմակալ առաջնորդ Սիրիայում եւ որպես Առաջնորդ եւ Հայրապետական Պատվիրակ Հունաստանում:

Ոսկան Սրբազանն արտասահմանյան իր ծառայության ընթացքում շուրջ 25 տարի շարունակ եղել է համակարգողը Հայ Եկեղեցու եւ Եվրոպայի Եկեղեցիների համաժողովի, ուր եղել է Կենտրոնական կոմիտեի անդամ: Սրբազանը եղել է նաեւ «Իսլամը Եվրոպայում» հանձնաժողովի մեջ: