Պաշտոնական այցով Հարավային Կորեա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել է Սեուլում գտնվող Պատերազմի թանգարան եւ նահատակված զինվորների անունների դիմաց ծաղկեպսակ դրել։

Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը 3 անգամ հարվածել է գոնգին, որը ըստ թանգարանի աշխատակիցների՝ նշանակում է հյուրի գալուստը, Թուրքիային շնորհակալություն հայտնելը եւ գոնգին հարվածողին հաջողություն մաղթել։

Նախատեսված է, որ Գյուլի պաշտոնական հանդիպումները սկսվելու են հունիսի 15-ին։ Թուրքիայի նախագահը հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ Պակի հետ։