Այսօր՝ հունիսի 15-ին կրկին չի տպագրվել «Ժամանակ» օրաթերթը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ա-Մարկոսյան» տպարանը արդեն որերորդ անգամ դիտավորությամբ չի կատարում պայմանագրով ամրագրված իր պարտականությունները, եւ առանց լուրջ հիմնավորման չի տպագրում «Ժամանակ» օրաթերթը: «Երեկ եւս, ընդդիմադիր դաշտում թեժ զարգացումների մեկնարկին, «Ժամանակը» անհասկանալի պատճառներով լույս չի տեսել, եւ չի հասել ընթերցողին: Առավոտից, տպարանի տնօրինության հետ կապվելու եւ բացատրություն ստանալու մեր բոլոր փորձերը մատնվում են անհաջողության: Ակնառու է, որ այս ամենում առկա է իշխանությունների մասնակցությունն ու ներգրավվածությունը»,- ասված է խմբագրի հայտարարության մեջ:
«Վստահ ենք, որ «Ա-Մարկոսյան» տպարանը կատարում է իշխանությունների քաղաքական հրահանգը: Մեր ընթերցողներին խոստանում ենք, որ «Ժամանակը» իր տրամադրության տակ առկա բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ պարզելուէ տպարանի ղեկավարության այս անպատասխանատու գործելաոճի արմատները, բացահայտելու է կատարվածի իրական պատճառը եւ ողջ եղելությունը ներկայացելու է հանրությանը»,- նշել է Արման Բաբաջանյանն ու հավելել, որ թերթի վաղվա համարում կտպագրվեն այն բոլոր նյութերը, որոնք կարող էին թերթը չտպագրելու պատճառ լինել:


























