Իսպանական իրավապահ մարմինները ձերբակալել են վեց մարդու, որոնց կասկածում են «ռուսական մաֆիայի» պարագլուխներ լինելու մեջ։
Ձերբակալվածները «օրենքով գողեր» են եւ զբաղվում են մաֆիայի հանցավոր գործունեության ֆինանսական ապահովմամբ։
«Յավա» անունը կրող օպերացիան իրականացվել է Կատալոնիայի մարդաշատ մի շարք վայրերում։ Ձերբակալվածները կասկածվում են փողերի լվացման, խարդախության եւ կազմակերպված հանցախմբի անդամներ լինելու մեջ։ Ձերբակալվածների թվում կան հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի քաղաքացիներ, հայտնում է Lenta.ru-ն։
Ոստիկանությունը առգրավել է նաեւ ենթադրյալ «օրենքով գողերի» եւ մի քանի կազմակերպությունների հաշիվները։




























