Թբիլիսիում հասարակության եւ մտավորականության ներկայացուցիչների խմբի կողմից «Վրաց-օսական բարեկամության առաքելություն» շարժում է ստեղծվել։ Այս մասին հայտնել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Տետրեբի» («Սպիտակներ») ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ, Իմերեթիի նախկին նահանգապետ Թեմուր Շաշիաշվիլին։
«Վրաց-օսական բարեկամության առաքելությունն» ստեղծվել է երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների վերականգնման նպատակով։ Վրաց-օսական հարաբերությունները կորցրել են իրենց մարդկային դեմքը, եւ դա ոչ խելացի քաղաքականության հետեւանք է։ Գլխավորը՝ ավանդական ջերմ հարաբերությունները վերականգնելն է։ Մարդկային հարաբերությունները պետք է վեր լինեն քաղաքականությունից»,- ասել է Շաշիաշվիլին։




























