«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ շաբաթ օրը' հունիսի 19-ին ժամը 19-ին, Շառլ Ազնավուրի («Մոսկվա» կինոթատրոնին մերձակա) հրապարակում տեղի կունենա օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ քաղաքացիական շարժման նպատակների հետ համերաշխության համերգ:

Այս պահին  համերգին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Դավիթ Ամալյանը, Վահան Արծրունին, Արմենոյիդսը, Էդվարդ Զորիկյանը, Վահրամ Թաթիկյանը, ՀՏ Հայկոն, Ռուբեն Հախվերդյանը, Մհեր Մանուկյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Շուշան Պետրոսյանը:

Կազմակերպիչները հրավիրում են բոլորին մասնակցել միջոցառմանը եւ միացնել իրենց ձայնը Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման օրինագծի դեմ: