Հայաստանի խորհրդարանը եկող շաբաթ կայանալիք արտահերթ նիստում քննարկելու են Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Առեւտրի, կենցաղսպասարկման եւ ձեռնարկատիրության ոլորտի աշխատողների արհմիությունների հանրապետական միության ղեկավար Շմավոն Մկրտչյանը, օրինագիծը միանշանակ բացասական վերաբերմունքի են արժանացել Հայաստանի արհմիութենական կազմակերպությունների կողմից, որոնք փորձում են արգելափակել դրա քննարկումը խորհրդարանում: Սակայն կառավարությունը, ի հեճուկս հասարակական կարծիքի, համառորեն առաջ է մղում օրինագիծը, որը միտված է պաշտպանել գործատուների շահերը՝ աշխատողների շահերի հաշվին:
Որպես կանխիչ միջոցառումներ արհմիութենական շարժումների ղեկավարները խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովից պահանջել են ժամանակ տրամադրել Ազգային ժողովում Հայաստանի արհմիությունների համադաշնության ղեկավարի ելույթի համար:
Շմավոն Մկրտչյանը նշել է, թե հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել հատկացնել 3 րոպե, սակայն այդ գրառումը այնուհետ տարօրինակ կերպով անհետացել է: Առայժմ հայտնի չէ, թե ով է արել դա: Գաղտնիքը, կարելի է ասել, ծածկված է մշուշով:
Այս կերպ, ձախողվել է երկրի արհմիութենական շարժման ղեկավարի ելույթը, ինչը, չի բացառվում, կարող է ազդել ժողովրդի ընտրյալների որոշման վրա:




























