Իսպանիայում անցկացվող Ռուի Լոպեսի հուշամրցաշարի նախավերջին տուրում ոչ ոքի խաղալով Ֆաբիո Կարուանայի հետ` Գաբրիել Սարգսյանը զրկվել է հաղթողի կոչման համար պայքարելու հնարավորությունից: Ներկայումս նա 3,5 միավորով կիսում է 4-5 տեղերը:

6-րդ տուրում միակ հաղթանակը տարել է Չեպարինովը եւ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Սալգադո - Մալախով ½-½
Սարգսյան - Կարուանա ½-½
Կրամլինգ - Կանդելարիո ½-½
Կորի - Չեպարինով 0-1
 
Մրցաշարային աղյուսակ

1. Չեպարինով 5
2. Սալգադո 4
3. Կարուանա 3½
4. Սարգսյան 3½
5. Մալախով 3½
6. Կրամլինգ 2
7. Կանդելարիո 1½
8. Կորի  1