Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ղահրամանյանը կպաշտոնավարի մինչեւ 2012 թվականի հուլիսի 12-ը: