ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2010 թվականի հունիսի 23-ին ժամը 12-ին կգումարվի  ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան`  նախաձեռնողի սահմանած  օրակարգով:

Օրակարգում է մասնավորապես, «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող հարցի քննարկումը, որով նախատեսվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել: Այս հարցը մեծ հասարակական հնչեղություն է ձեռք բերել եւ լուրջ հակազդեցություն առաջացրել լայն շրջանակների կողմից:

Բացի այդ, արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են ընդհանուր առմամբ 14 հարցեր, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցեր: