«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաստատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի հրաժարականի փաստը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Մխիթար Մնացականյանը նախկին նախարարի (Գեւորգ Պետրոսյանի-խմբ.) հրաժարականից հետո պաշտոնը ստանձնել էր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ: «Այն խնդիրները, որոնք դրված էին նրա առջեւ կարճաժամկետ կտրվածքով, իրականացվել են»,- հավաստիացրեց Գալստյանը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահի կողմից հրաժարականի դիմումն ընդունելուց հետո կուսակցությունը կքննարկի նոր նախարարի թեկնածության հարցը:
Խաչիկ Գալստյանը նշեց, որ այս պահին կուսակցությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարարի թեկնածություններ չեն քննարկվում:




























