Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներով պայմանավորված հունիսի 22-ից ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում:
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նշված ճանապարհով շահագործվող ավտոբուսային թիվ 19, 26, 33, 50ա եւ միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 90, 102, 110 երթուղիների համար սահմանվել են ժամանակավոր ուղեգծեր: Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը նշված ներքաղաքային երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Պարոնյան, Պռոշյան, Մարշալ Բաղրամյան, Օրբելու, Կիեւյան փողոցներով, ինչպես նաեւ «Հաղթանակի» կամրջով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Հետադարձը` նույն ուղղություններով:
Քաղաքապետարանը պատճառած անհարմարությունների համար ակնկալում է համաքաղաքացիների ներողամտությունը:


























