Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Իրաքի Մոսուլ քաղաքում ամիսներ առաջ իսլամիստների կողմից գերեվարված 49  թուրք դիվանագետներն ազատ են արձակվել թուրքական անվտանգության ուժերի հատուկ գործողության շնորհիվ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Մոսուլ քաղաքից առեւանգված թուրք դիվանագետներին անվտանգ երկիր հասցնելու կապակցությամբ շնորհավորել է երկրի քաղաքացիներին:

Նշենք, որ Թուրքիայի կողմից հովանավորվող Իրաքում եւ Լեւանտում իսլամական պետության ահաբեկիչները հունիսի 11-ին Մոսուլ քաղաքում գտնվող թուրք դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին առեւանգել էին: