Նախօրեին Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ գրանցված պտտահողմի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 25 տների տանիքներ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից, տեղում պարզվել է, որ վնասվել են 11 բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ, որից երկուսի տանիքներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, մյուս տանիքները վնասվել են 20-40 տոկոսով:
Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Նույն օրը, ժամը 16.23-ից մինչև 16.45-ը ուժեղ կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի տարածքում: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:


























