Ֆրանսիայի երկաթուղային ազգային ընկերակցությունը որոշել է ավելի բազմազան դարձնել ուղեւորների ճանապարհորդությունը, գրում է Le Figaro -ն:
SNCF-ի նոր ծառայությունը հնարավորություն կտա ուղեւորներին անվճար օգտվել էլեկտրոնային գրադարանից, փոխանցում է MIGnews.com-ը:
Առաջիկա 6 ամիսը կամ տարին (կախված է ծառայության հաջող գործարկումից) ուղեւորները կկարողանան տարբեր գրողների և հեղինակների գրքերի և ստեղծագործությունների նկատմամբ ազատ մուտք ապահովել իրենց բջջայիններով կամ պլանշետներով:
Ուղեւորներին կառաջարկվեն ինչպես երկար, այնպես էլ կարճ ստեղծագործություններ:


























