Քաբուլում նոր նախագահի երդմնակալության նախօրեին, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, հերթական պայթյունն է տեղի ունեցել: «Reuters» գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի դիվանագիտական թաղամասում: Աֆղանստանի մայրաքաղաքի անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ կիրակի Աֆղանստանի պետական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթանակել է երկրի ֆինանսների նախարար Աշրաֆ Հանի Ահմադզայը:



























