Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ օգոստոսից շարունակվում են անկարգություններն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցը լ գնդակահարել էր սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունին, անհայտ անձը ոստիկանի է վիրավորել:
Ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել, հաղորդում է «CNN» հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչ Բրայան Շելմանին: Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանը հարձակումից հետո ողջ է մնացել: Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռ չկան:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ֆերգյուսոնում դարձյալ անկարգություններ են, որոնց հետեւանքով նվազագույնը 5 մարդ ձերբակալվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկան Դարեն Ուլիսոնն օգոստոսի 10-ին Ֆերգյուսոնում գնդակահարել էր 18-ամյա Մայքլ Բրաունին: Քաղաքում կատարվածից հետո մի քանի օր անկարգություններ էին շարունակվում, ոստիկանների հետ բախումների հետեւանքով մի քանի բնակիչ էր տուժել:



























