ԱՄՆ-ում ուսանողները ցույցի են դուրս եկել՝ բողոքելու մորուք եւ բեղ ունենալու արգելքի դեմ: Պրովո քաղաքի Բրիգհամ Յանգ համալսարանի ուսանողները թղթե մորուք են դրել եւ հեծանիվներով ու անվաչմուշկներով անցել քաղաքային գրադարանից մինչեւ հանրակացարաններ՝ պահանջելով չեղյալ հայտարարել մորուք եւ բեղ ունենալու վերաբերյալ հին արգելքը:
Ըստ Associated Press գործակալության, արգելքը սահմանել են համալսարանը հիմնած մորմոնները: Ուսանողները կարծում են, որ այդ արգելքը հնացել է:
Համալսարանի ներկայացուցիչներն ուսանողներին պատասխանում են, որ իրենք մորուքի դեմ ոչինչ չունեն: «Պարզապես դա ավանդույթ է»,- ասել է բուհի ներկայացուցիչ Քարրի Ջենքինսը:




























