Գիտնականները պարզել են աշխատավարձի կախվածությունն ավել քաշի հետ խնդիրների հետ, որոնք մարդն ունենում է դեռահասության տարիներին:

Լայնածավալ հետազոտության շրջանակներում շվեդ մասնագետները հարցում են անցկացրել մոտ 150 հազար մարդու շրջանում, ծանոթացել նրանց բժշկական քարտերին եւ եզրակացրել, որ գեր դեռահասներն ապագայում 18 տոկոսով քիչ աշխատավարձ էին ստանում մյուսների համեմատ:

Մասնագետների կարծիքով՝ պատճառը գեր երեխաների անվստահությունն է իրենց ուժերի ու հնարավորությունների նկատմամբ: Դեռահասները, որոնք տառապում են ճարպակալումից, ավելի դժվարությամբ են կապեր հաստատում իրենց հասակակիցների հետ, դժվար են հաղորդակցվում սոցցանցերում, հաղորդում է «Ինֆորմինգը»:

Բացի այդ, գեր երեխաները հաճախ ծաղրի են ենթարկվում, ինչը նույնպես անդրադառնում է հոգեկանի վրա եւ խանգարում հետագայում կարիերա կառուցելուն: