Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ հարավ-արեւմտյան Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում մոլեգնած փոթորիկը տասնյակ հազարավոր մարդկանց առանց հոսանքի է թողել: Տարերքի հետեւանքով բազմաթիվ չվերթներ հետաձգվել են, ճանապարհները՝ հեղեղվել, նաեւ ծառեր են տապալվել եւ լուսակիրներ կոտրվել:
Շուրջ 46 հազար սպառողներ զրկվել են էլեկտրաէներգիայից, անջատումների մեծ մասը տեղի է ունեցել Արեւմտյան հարթավայրում: Եղանակի ազգային ծառայության տվյալներով, քամու արագությունը հասել է ժամում 60 մղոնի:
Ըստ USА Today-ի, ավելի քան 100 մարդ էլ մնացել է Քոթոնվուդի պետական զբոսայգում, ուր եկել էին՝ ամենամյա տոնի մասնակցելու նպատակով:



























