Ամերիկյան Նյու Յորք նահանգի մերձակայքում երկու թեթեւ շարժիչով ինքնաթիռներ իրար են բախվել:

Ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ, պատահարի հետեւանքով երկու մարդ է մահացել. ինքնաթիռներից մեկի օդաչուն եւ ուղեւորը:

Cessna 172-ի եւ SeaRey-ի բախման պատճառն առայժմ հայտնի չէ: Առաջին օդանավն ընկել է Լանքասթեր քաղաքում: Մահացել են օդաչուն եւ ինքնաթիռում գտնվող տղան:

Երկրորդ ինքնաթիռի օդաչուն կարողացել է վայրէջք կատարել դաշտում: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, նա եւ ինքնաթիռում գտնվող 9-ամյա աղջիկը չեն տուժել:

Հատուկ ծառայություններն արդեն սկսել են հետաքննել միջադեպը: