Մունիցիպալ  խորհրդի թեկնածու եւ քաղաքական ակտիվիստ Թրեյսի Քեփսն ամերիկյան Օնթարիոյից աշխատանքից հեռացվել է, իսկ նրա ընտանիքի հասցեին սպառնալիքներ են սկսել տեղալ այն բանից հետո, երբ նա դժգոհություն է հայտնել մեքսիկական դրոշ հայտնած զույգին:

Թրեյսի Քեփսն օգոստոսին «YouTube»-ում հոլովակ է հրապարակել, որտեղ մեղադրել է ամերիկյան դրոշն անարգելու համար մի ընտանիքի, որը տան հետեւում գտնվող բակում Մեքսիկայի դրոշն է կախել: Այս մեղադրանքներին տան տերը պատասխանել է, որ դրոշը կախել է մեքսիկական ազգային տոնի կապակցությամբ:

Թրեյսի Քեփսն ավելի ուշ խոստովանել է, որ  հոլովակը տեղադրելուց հետո նրա հասցեին ռասիզմի մեղադրանքներ են հնչել, սկսել են սպառնալ իրեն ու իր ընտանիքին, երեխային դպրոցում սկսել են անհանգստացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Fox News» հեռուստաալիքին:

Ընդ որում նա հայտարարել է, որ հայրենասիրական իր զգացմունքները խորապես վիրավորված են, իր հոլովակով նա պարզապես ցանկանում էր մարդկանց սովորեցնել հետեւել ազգային դրոշների օգտագործման բարոյական կանոններին: «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է տան բակում մեկ այլ երկրի դրոշ կախել, ապա պետք է անել դա ամերիկյանի հետ միասին»,- հայտարարել է Թրեյսին: