Հայաստանում գորգի արտադրությունը վերջին 10 տարիների ընթացքում ճգնաժամ է ապրում: Հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց գորգագետ Աշխունջ Պողոսյանը: Իսկ ճգնաժամի պատճառը, մասնագետի կարծիքով այն է, որ այդ գործն այլեւս ձեռնտու չէ:

«Գորգերի արտադրության հարցով ես վերջերս զրուցել եմ մի գործարարի հետ, նա ասաց, որ միայն 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ լինելու դեպքում է ձեռնտու զբաղվել գորգի արտադրությամբ:

Գորգագետի խոսքով, Նեպալում, Աֆղանստանում ներկայումս արտադրում են Հայստանում գործվող նույն գորգերից եւ շատ ավելի էժան գներով:

«Հայաստանում մեկ քառակուսի մետր գորգ գործելու ինքնարժեքը կազմում է 300-350 դոլար»,-ասաց Աշխունջ Պողոսյանը: Նա ասաց, որ Հայաստանում գորգի արտադրությամբ զբաղվող 2 փոքր արտադրություն կա:

Պողոսյանը նաեւ նշեց, որ միջազգային շուկայում հայկական 15 տեսակի հին գորգեր կան, որոնք բավականին բարձր գին ունեն: Գորգագետի համոզմամբ, անհրաժեշտություն կա բացելու գորգի թանգարան-հետազոտական կենտրոն:

Ի դեպ ամենահին հայկական գորգը, Պողոսյանի հավաստմամբ, 2500 տարվա պատմություն ունեցող «Բազիրիքն»: Այն գտնվում է «Էրմիտաժ» թանգարանում եւ ներկայացված է ցուցադրության: